Գաղտնիության քաղաքականություն
Գործող ամսաթիվ՝ 01 հունվարի, 2020թ․
Hirebee Inc.-ում («Hirebee ») լրջագույն ուշադրություն է դարձվում գաղտնիությանը։ Խնդրում ենք կարդալ այս Գաղտնիության քաղաքականությունը տեղեկանալու մեր կողմից Ձեր Անձնական տվյալների օգտագործման դրույթներին։ Օգտագործելով կամ մուտք գործելով Կայք ցանկացած եղանակով՝ Դուք հաստատում եք, որ ընդունում եք ստորև նշված գործընթացները և քաղաքականությունները և այսուհետև համաձայնվում եք, որ մենք կարող ենք հավաքագրել, օգտագործել և կիսվել Ձեր տեղեկատվությամբ Գաղտնիության քաղաքականությունում նշված պայմաններով։
Հիշեք, որ Ձեր կողմից Hirebee կայքի օգտագործումը ենթակա է կարգավորման Օգտագործման պայմանների դրույթներով, որը ներառում է նաև այս Գաղտնիության քաղաքականությունը։ Ցանկացած պայմաններ, որոնք մենք օգտագործում ենք այս Քաղաքականությունում առանց սահմանելու, արդեն իսկ սահմանված են Օգտագործման պայմաններում։ Խնդրում ենք հաշվի առնել, որ այս Գաղտնիության քաղաքականությունը կիրառվում է միայն այն տեղեկատվության նկատմամբ, որը հավաքագրվել է Կայքի կողմից՝ չներառելով ոչ օնլայն տեղեկատվություն։
1) Գաղտնիության քաղաքականության կարգավորման առարկան
Այս Գաղտնիության քաղաքականությունը կարգավորում է այն, թե ինչպես ենք մենք վերաբերվում Ձեր Անձնական տվյալներին, որոնք հավաքագրում ենք Ձեր կողմից Կայք մուտք գործելու կամ օգտագործելու ժամանակ։ «Անձնական տվյալ» նշանակում է ցանկացած տեղեկատվություն, որը նույնականացվում է կամ առնչություն ունի կոնկրետ անհատի հետ և նաև ներառում է այն տեղեկատվությունը, որը դիտվում է որպես «անձը նույնականացնող տեղեկատվություն» կամ «անձնական տեղեկատվություն» համաձայն տվյալների գաղտնիության գործող օրենքների, կանոնների կամ կարգավորումների։ Այս Գաղտնիության քաղաքականությունը չի կարգավորում այն ընկերությունների գործողությունները, որոնց մենք չենք տիրապետում կամ վերահսկում, կամ մարդկանց գործողությունները, որոնց մենք չենք ղեկավարում։
2) Ինչ տեղեկատվություն է հավաքագրում Hirebee -ն
Անձնական տվյալներ, որոնք հավաքագրվում են Hirebee -ի հաճախորդների համար Hirebee.ai հարթակի միջոցով («Hirebee հարթակ»)։
Երբ Hirebee -ն հավաքագրում և օգտագործում է Անձնական տվյալներ Hirebee հարթակի գործունեության ընթացքում մեր բիզնես հաճախորդների համար, կիրառվում են հետևյալ դրույթները՝
Hirebee -ի հաճախորդների համար հավաքագրված Անձնական տվյալներ
Hirebee -ն կարող է հավաքագրել, ստանալ, մշակել և պահպանել Անձնական տվյալներ, որոնք հասանելի են դարձել իր հաճախորդներին Hirebee հարթակի գործիքները տրամադրելու ընթացքում։ Այս Անձնական տվյալները կարող են ներառել, բայց չսահմանափակվելով, Ձեր անունը, հեռախոսահամար, աշխատանքի անվանում, գործատուի անուն, նամակագրության հասցե, էլ․ հասցեներ և Ձեզ հետ նույնականացվող այլ տեղեկատվություն, որը սովորաբար կարելի է գտնել Ձեր CV-ում։ Ի լրումն, մենք հավաքագրում ենք մեր հաճախորդների լիազորված անձանց, հաշվի վարչարարական աշխատանքներով զբաղվող աշխատակիցների (հիմնականում, իրենց աշխատակիցների կամ գործակալների) Անձնական տվյալներ, որպեսզի թույլ տանք մուտք գործել Hirebee հարթակի իրենց հաշիվներ։ Այս տեղեկատվությունը կարող է ներառել, բայց չսահմանափակվել, մուտքային և պրոֆիլի տվյալներով (ինչպիսիք են՝ անուն, կոնտակտային տեղեկատվություն, գործատուի անուն, աշխատանքի անվանում կամ այլ համապատասխան տեղեկատվություն)։
Hirebee -ն չունի ուղղակի կապ այն սպառողների հետ, որոնց Անձնական տվյալները հավաքագրվել են Hirebee-ի կողմից Hirebee հարթակի գործունեության ընթացքում։ Նմանատիպ ողջ տեղեկատվությունը տնօրինվում և վերահսկվում է մեր հաճախորդների կողմից, ովքեր և հանդիսանում են տվյալների վերահսկողներ համաձայն տվյալների պաշտպանության օրենքի։
Ինչպես ենք մենք օգտագործում Hirebee-ի հաճախորդներից հավաքագրված Անձնական տվյալները
Hirebee -ն կարող է օգտագործել այս տեղեկատվությունը տարբեր նպատակներով ի շահ իր հաճախորդների՝ ներառելով, բայց չսահմանափակվելով, պայմանագրի շրջանակներում Hirebee հարթակի տրամադրմամբ։
Հասանելիություն Hirebee-ի հաճախորդների կողմից վերահսկվող Անձնական տվյալներին
Hirebee -ն չունի ուղղակի կապ այն սպառողների հետ, ում անձնական տվյալները Hirebee-ն ստացել է իր հաճախորդներին Hirebee հարթակի տրամադրման ընթացքում։ Անհատ սպառողը, ով ցանկացանում է հասանելիություն ունենալ կամ շտկել, փոփոխել կամ հեռացնել ոչ ճշգրիտ Անձնական տվյալները, պետք է անմիջականորեն կապ հաստատի Hirebee -ի հաճախորդի հետ։ Եթե հաճախորդն այնուհետև դիմի Hirebee -ին ճշգրտելու, փոփոխելու կամ հեռացնելու տվյալները Hirebee -ի տիրապետությամբ կամ վերահսկողությամբ, մենք անմիջապես կպատասխանենք այդ հարցմանը։
Անձնական տվյալների պահպանում
Hirebee -ն կպահպանի Hirebee հարթակը իր հաճախորդներին տրամադրելու ընթացքում հասանելի դարձած Անձնական տվյալներն այնքան ժամանակ, քանի դեռ (I) ցուցված է հաճախորդների կողմից կամ այլ կերպ համաձայնեցված է նրանց հետ, (II) առկա է անհրաժեշտություն տրամադրելու Hirebee հարթակը իր հաճախորդներին, և (III) անհրաժեշտ է կատարել մեր իրավական պարտավորությունները, կարգավորել վեճերը և գործադրել մեր պայմանագրերը։
Անձնական տվյալներ, որոնք հավաքագրվում են մեր Կայքի այցելուներից և Hirebee Վաճառքի, Մարքեթինգի և Աջակցման գործունեության ընթացքում:
Մենք մեր օգտատերերից հավաքագրում ենք տարատեսակ Անձնական տվյալներ, ինչպիսիք են անունը, էլ, հասցեն, ընկերության անունը, հեռախոսահամար և սարքի տեսակ։ Մենք հնարավոր է օգտագործենք այս Անձնական տվյալները մեր Կայքը բարելավելու, օգտատերերի հետ կապ հաստատելու, որոշ պրոդուկտների և ծառայությունների հետ կապված ձեր հարցումներն իրականացնելու, վերլուծելու՝ ինչպես են օգտատերերը կիրառում Կայքը, և այլ նպատակներով, ինչպես նախատեսված է այս Գաղտնիության քաղաքականությունում։ Մենք կարող ենք նաև որոշակի Անձնական տվյալներով կիսվել երրորդ կողմերի հետ։
Անձնական տվյալների աղբյուրների կատեգորիաները
Անձնական տվյալների աղբյուրները
Մենք հավաքագրում ենք ձեր մասին Անձնական տվյալներ հետևյալ աղբյուրների կատեգորիաներից՝
- «Դուք»
- Երբ Դուք ուղղակիորեն մեզ տրամադրում եք այսպիսի տեղեկատվություն,
- Երբ ձեր մասին Անձնական տվյալները ավտոմատ կերպով հավաքագրվում են Կայքից օգտվելու ընթացքում (դիտել «Ավտոմատ կերպով հավաքագրված տեղեկատվություն» վերնագրով ենթաբաժինը)
- «Երրորդ կողմեր»
- Երրորդ կողմեր, որոնք մեզ տրամադրում են ձեր Անձնական տվյալները։ Երրորդ կողմ են հանդիսանում՝
- Ծառայության մատակարարները. Օրինակ, մենք հնարավոր է դիմենք վերլուծության ծառայության մատակարարների վերլուծելու՝ ինչպես է Ձեր կողմից կայքը կիրառվում, կամ Երրորդ կողմը կարող է օգնել մեզ հաճախորդների աջակցման հարցում։
- Մեր բիզնես հաճախորդները։ Եթե Դուք փոխանցեք Ձեր Անձնական տվյալները մեր բիզնես հաճախորդներին, նրանք միգուցե կիսեն տեղեկատվությունը մեզ հետ Կայքում չաթի կամ էլ․ նամակի միջոցով Ձեզ հետ հաղորդակցվելու կամ Կայքում Ձեր մասին տեղեկատվությունը պահպանելու նպատակով։
- Գովազդային գործընկերները։ Մենք ստանում ենք Ձեր մասին տեղեկատվությունը մեզ ծառայություն մատուցող կազմակերպություններից որևիցե մեկից, ովքեր օժանդակում են մեզ մարքեթինգային կամ առաջխաղացման աշխատանքներում Կայքի, հավելվածների, պրոդուկտների, ծառայությունների, գովազդների կամ հաղորդակցության ու Ձեր միջև փոխազդեցության համար։
Քուքիներ և ավտոմատ հավաքագրված այլ տեղեկատվություն
Կայքն օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են պիքսելային թեգերը, օգտատիրոջ գործողությունների մոնիթորինգի համար նախատեսված web beacon-ներ, մաքուր GIF-եր և JavaScript (հավաքական՝ «Քուքիներ»)՝ այսպիսով` հնարավորություն տալով մեր սերվերներին ճանաչելու Ձեր վեբ բրաուզերը և տեղեկացնելու մեզ, թե ինչպես և երբ այցելեցիք ու օգտագործեցիք Կայքը, վերլուծելու միտումները, սովորելու մեր օգտատերերի բազայի մասին և, ըստ այդմ, օգնելով մեզ բարելավելու Կայքը։ Քուքիները իրենցից ներկայացնում են Ձեր համակարգչում, պլանշետում, հեռախոսում կամ այլ սարքում տվյալների փոքր մաս, սովորաբար տեքստային ֆայլերի տեսքով, երբ Դուք օգտագործում եք այդ սարքը Կայք մուտք գործելու համար։ Մենք հնարավոր է նաև համադրենք Ձեր կողմից ստացված տեղեկությունը Երրորդ կողմից ստացված տեղեկատվության հետ, որոնք նույնպես տեղադրել էին իրենց Քուքիները Ձեր սարք(եր)ի վրա: Խնդրում ենք հաշվի առնել, որ մեր կողմից Քուքիների օգտագործման պատճառով Կայքը չի սպասարկում բրաուզերի կողմից ուղարկված «Չհետևել» հարցումներին։
Մենք օգտագործում ենք հետևյալ Քուքիները՝
- Հիմնական քուքիներ։ Հիմնական քուքիները Ձեզ ապահովում են Ձեր կողմից հարցված ծառայություններով և գործիքներով։ Օրինակ, որոշ Քուքիներ թույլ են տալիս մուտք գործել Կայքի ապահով տարածքներ։ Եթե թույլ չտաք, որ այդ Քուքիները գործեն, ապա որոշ գործիքներ և ծառայություններ անհասանելի կլինեն Ձեզ համար։
- Ֆունկցիոնալ քուքիներ։ Ֆունկցիոնալ Քուքիները օգտագործվում են արխիվացնելու Ձեր ընտրանքը և Կայքում Ձեր կողմից նշված կարգավորումները՝ այսպիսով ճանաչելով Ձեզ ամեն անգամ, երբ մուտք եք գործում Կայք։ Այս Քուքիները օգնում են մեզ անձնավորելու կոնտենտը հատուկ Ձեզ համար, ողջունելու Ձեզ անունով և հիշելու Ձեր նախընտրությունները (Օրինակ, լեզվի կամ բնակավայրի ընտրությունը)։
- Կատարողականության/վերլուծական Քուքիներ։ Կատարողականության/Վերլուծական քուքիները թույլ են տալիս մեզ հասկանալու, թե ինչպես են այցելուներն օգտագործում Կայքը՝ այսպիսով, հավաքագրելով տվյալներ Կայքի այցելուների քանակի, էջերի դիտողականության և յուրաքանչյուր էջին հատկացված ժամանակի մասին։ Կատարողականության/վերլուծական Քուքիները նաև մեզ օգնում են չափելու մեր գովազդային արշավների կատարողականությունը, որպեսզի բարելավենք մեր արշավները և Կայքի կոնտենտը նրանց համար, ովքեր այցելում են Կայք այդ գովազդների միջոցով։ Օրինակ, Google Inc. («Google») օգտագործում է իր Google CompanyAnalytics-ի հետ կապ ունեցող քուքիներ։ Google-ի հնարավորությունը՝ օգտագործելու և կիսվելու Google CompanyAnalytics-ի կողմից Կայք Ձեր այցերի վերաբերյալ հավաքագրված տեղեկատվությամբ, կարգավորվում է Google CompanyAnalytics-ի Օգտագործման պայմաններով և Գաղտնիության քաղաքականությամբ։ Դուք հնարավորություն ունեք չօգտվելու Google-ի Քուքիներից՝ այցելելով Google գովազդային էջից դուրս եկած տարբերակով՝ www.google.com/privacy_ads.html կամ https://tools.google.com/dlpage/gaoptout/։
Դուք կարող եք որոշել, թե արդյոք ընդունեք Քուքիները Ձեր ինտերնետ բրաուզերի կարգավորումներից։ Շատ բրաուզերներ թույլ են տալիս դուրս գալ Քուքիների օգտագործումից, որը կանխարգելում է Ձեր բրաուզերին ընդունել նոր Քուքիներ, ինչպես նաև (կախված Ձեր բրաուզերի ծրագրի բարդությունից) թույլ է տալիս որոշել ցանկացած նոր Քուքի ընդունելու հարցը տարբեր ձևերով։ Դուք նաև կարող եք ջնջել բոլոր Քուքիները, որոնք արդեն Ձեր սարքի վրա են։ Եթե Դուք հեռացնեք բոլոր Քուքիները, Դուք ստիպված կլինեք ամեն անգամ Կայք մուտք գործելիս Ձեր նախընտրությունները կրկին նշել, և Կայքի որոշ գործիքներ հնարավոր է, որ չաշխատեն։
3) Ինչպես ենք մենք օգտագործում մեր կողմից հավաքագրված Անձնական տվյալները
Մենք օգտագործում ենք Անձնական տվյալները գործարկելու, բարելավելու, հասկանալու և անձնավորելու մեր Կայքը։ Անձնական տվյալների կիրառումն իրականացվում է հետևյալ նպատակներով՝
- հասկանալու Ձեր կողմից տեղեկատվության տրամադրման պատճառը,
- Կայքի, ներառյալ Ծառայության հայտարարությունների, թարմացումների կամ առաջարկների մասին Ձեզ հետ հաղորդակցություն ապահովելու համար,
- ապահովելու աջակցություն Կայքին,
- պատասխանելու և ի կատար ածելու օգտատերերի հարցումները,
- բարելավելու և զարգացնելու Կայքը, ներառյալ թեստավորում, ուսումնասիրություն, վերլուծություն և պրոդուկտի զարգացում,
- պաշտպանելու Կայքը կեղծ, ապօրինի կամ վնասակար գործողություններից և պահպանելու ապահովությունը, անվտանգությունը և միավորվածությունը,
- կատարելու մեր իրավական կամ պայմանագրային պարտավորությունները, լուծելու վեճերը և գործադրելու մեր Օգտագործման պայմանները,
- պատասխանելու իրավապահ մարմինների պահանջներին և, ինչպես պահանջվում է գործող օրենքով, դատական կարգերին և կառավարության կարգավորումներին։
- ցանկացած այլ բիզնես նպատակներով՝ նշված Ձեր անձնական տվյալների հավաքագրման ժամանակ, եթե այլ բան նախատեսված չէ տվյալների գաղտնիության մասին կիրառելի օրենքներով։
Մենք չենք հավաքագրելու Անձնական տվյալների լրացուցիչ կատեգորիաներ կամ օգտագործելու Անձնական տվյալներ, որոնք հավաքագրվել են խիստ տարբեր, չփոխկապակցված կամ անհամատեղելի նպատակներով առանց ձեզ տեղեկացնելու։
Ինչպես նշված է ցանկի վերևի հատվածում, մենք կարող ենք հաղորդակցվել ձեզ հետ այն դեպքում, եթե Դուք տրամադրած լինեք համապատասխան միջոցներ։ Օրինակ, եթե Դուք մեզ տրամադրել եք էլ․ հասցե, մենք հնարավոր է ձեզ ուղարկենք էլ․ նամակ առաջխաղացման առաջարկներով, կամ էլ նամակ Կայքի Ձեր կողմից օգտագործման մասին։ Հնարավոր է նաև, որ Դուք ստանաք հաստատում, երբ բացեք մեր կողմից ուղարկված նամակը, ինչը կօգնի մեզ բարելավելու Կայքի աշխատանքը։ Եթե չեք ցանկանում ստանալ որևիցե հաղորդագրություն մեր կողմից, խնդրում ենք տեղեկացնել մեզ այդ մասին՝ գրելով էլ․ նամակ privacy@hirebee.ai էլ․ հասցեին։
4) Ում հետ ենք մենք կիսում Ձեր Անձնական տվյալները բիզնես նպատակներով
Մենք բացահայտում ենք ձեր Անձնական տվյալները մատակարարների և այլ կողմի հետևյալ կատեգորիաների հետ՝
- «Ծառայության մատակարարներ»
- Ծառայության մատակարարներն այն երրորդ կողմի կազմակերպություններն են, որոնք օգնում են մեզ Կայքի միջոցով ապահովել մեր ծառայությունները, ներառյալ, գովազդային ցանցերի, անվտանգության և կեղծիքի կանխարգելման մատակարարները, հոսթինգի և այլ տեխնոլոգիաների ու հաղորդակցության մատակարարները, վերլուծության մատակարարները, անձնակազմի հզորացման և պայմանագրային աշխատակիցները։
- «Ձեռք բերողները»
- Այս կատեգորիան տիրապետում է Ձեր Անձնական տվյալներին ձեռքբերման կամ վերահսկողության փոփոխության միջոցով։ Անձնական տվյալները կարող են փոխանցվել երրորդ կողմին, եթե մենք ենթարկվում ենք միաձուլման, ձեռքբերման, սնանկության կամ այլ գործարքի, որի ընթացքում այդ երրորդ կողմը ստանձնում է մեր բիզնեսի վերահսկողությունը (ամբողջությամբ կամ մասնակիորեն):
- «Ընտրված ստացողներ»
- Ընտրված ստացողները այն երրորդ կողմի կազմակերպություններն են, որոնց հետ մենք կիսում ենք Ձեր Անձնական տվյալները Ձեր իսկ ուղղորդմամբ, ներառյալ՝
- Երրորդ կողմից բիզնես գործընկերները, որոնց դուք հասանելիություն ունեք Կայքի միջոցով։
- Ձեր կողմից լիազորված այլ կողմեր։
5) Տվյալների անվտանգություն և պահպանում
Մենք ձգտում ենք պահպանել ձեր Անձնական տվյալները չլիազորված հասանելիությունից, օգտագործումից կամ բացահայտումից՝ կիրառելով համապատասխան ֆիզիկական, տեխնիկական, կազմակերպչական և վարչարարական անվտանգային միջոցներ՝ կախված Անձնական տվյալների տեսակից, և թե ինչպես ենք մենք օգտագործում այդ տվյալները։ Մենք կիրառում ենք տարբեր անվտանգային միջոցներ պահպանելու ձեր անձնական տվյալների անվտանգությունը, երբ Դուք հարցում եք ուղարկում, պատվեր եք իրականացնում, կամ մուտքագրում եք, փոխանցում եք անձնական տեղեկատվություն կամ հասանելիություն եք ունենում ձեր տեղեկատվությանը։ Այս անվտանգային միջոցները ներառում են՝ գաղտնաբառով պաշտպանված տեղեկատուներ և տվյալների բազաներ՝ պաշտպանելու Ձեր տեղեկատվությունը, SSL (Secure Sockets Layered) տեխնոլոգիա, որը երաշխավորում է Ձեր տեղեկատվության լիարժեք կոդավորումը և անվտանգ ուղարկումը համացանցի միջոցով, PCI սկանավորումը, որն ակտիվորեն պաշտպանում է մեր սերվերները հարձակումներից և այլ տեսակի խոցելիությունից։
Կայքը կարող է պարունակել հղումներ դեպի այլ կայքեր։ Մենք պատասխանատու չենք այլ Կայքերի գաղտնիության քաղաքականության և/կամ գործընթացների համար։ Երբ հղումով այցելում եք այլ կայք, անհրաժեշտ է կարդալ տվյալ կայքի գաղտնիության քաղաքականությունը։
Մենք պահպանում ենք Ձեր Անձնական տվյալներն այնքան ժամանակ, քանի դեռ ունեք բաց հաշիվ մեզ մոտ, եթե մեր Կայքից այլ բան Ձեզ անհրաժեշտ չէ։ Որոշ դեպքերում, մենք պահպանում ենք Անձնական տվյալներն ավելի երկար, եթե այդ անհրաժեշտ է մեր իրավական պարտավորությունները կատարելու, վեճերը կարգավորելու, մեզ պատկանելիք վճարները հավաքագրելու համար, եթե այլ բան թույլատրված կամ պահանջված չէ կիրառելի օրենքով, կանոնով կամ կարգավորմամբ։ Մենք գուցե հետագայում պահպանենք տեղեկատվությունը անանուն կամ ագրեգացված ձևաչափով, որի դեպքում տեղեկատվությունը չի կարող նույնականացվել Ձեր անձի հետ։
6) Երեխաների անձնական տվյալները
Ինչպես նշված է Օգտագործման պայմաններում, մենք գիտակցաբար չենք հավաքագրում կամ օգտագործում 16 տարեկանը չլրացած անձանց տվյալներ։ Եթե Ձեր 16 տարեկանը դեռևս չի լրացել, խնդրում ենք խուսափել Կայքում գրանցվելուց, այն օգտագործելուց կամ մեզ Անձնական տվյալներ ուղարկելուց։ Եթե մենք տեղեկանանք, որ հավաքագրվել է անձնական տվյալ 16 տարեկանը չլրացած անձից, մենք կհեռացնենք տեղեկատվությունը հնարավորինս սեղմ ժամկետներում։ Եթե Դուք հավատացած եք, որ 16 տարեկանը չլրացած երեխա մեզ տրամադրել է իր Անձնական տվյալները, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ privacy@hirebee.ai էլ․ հասցեով։
7) Ընտրության ինչ հնարավորություններ ես ունեմ
Դուք միշտ կարող եք ընտրել Ձեր տեղեկատվությունը չբացահայտելու տարբերակը, բայց հիշեք, որ որոշ տեղեկատվություն անհրաժեշտ է գրանցումն իրականացնելու կամ մեր հատուկ գործիքներից օգտվելու համար։
Դուք հնարավորություն ունեք ավելացնելու, թարմացնելու կամ չեղարկելու տեղեկատվությունը՝ ուղարկելով էլ․ նամակ privacy@hirebee.ai էլ․ հասցեին։ Երբ թարմացնեք տեղեկատվությունը, այնուամենայնիվ, հնարավոր է, որ մենք պահպանենք չվերանայված տեղեկատվության պատճենը մեր արխիվում։ Դուք կարող եք ձեր հաշվի հեռացման մասին հարցում ուղարկել privacy@hirebee.ai էլ․ հասցեի միջոցով։ Խնդրում ենք հաշվի առնել, որ որոշ տեղեկատվություն հնարավոր է պահպանվի մեր գաղտնի արխիվներում ձեր չեղարկումից հետո, եթե դա անհրաժեշտ է մեր իրավական պարտավորությունները կատարելու, վեճերը կարգավորելու, պատկանելիք վճարների հավաքագրման համար, եթե այլ բան թույլատրված կամ պահանջված չէ կիրառելի օրենքով, կանոնով կամ կարգավորմամբ։ Մենք հնարավոր է օգտագործենք ցանկացած ագրեգացված տվյալներ, որոնց բխում են ձեր Անձնական տվյալներից կամ ներառվել են այնտեղ ձեր թարմացումից կամ հեռացումից հետո, բայց ոչ մի կերպ այն չի կարող նույնականացվել ձեր անձի հետ։
Մենք հավաքագրում ենք տեղեկատվություն մեր հաճախորդների համար։ Եթե Դուք կապ եք հաստատել մեր հաճախորդներից որևիցե մեկի հետ և այլևս չեք ցանկանում կապ ապահովել այդ հաճախորդի հետ մեր ծառայության միջոցով, կարող եք կապ հաստատել հաճախորդի հետ ուղղակիորեն։ Hirebee -ն կպահպանի մեր հաճախորդների համար կիրառվող Անձնական տվյալները այնքան ժամանակ, քանի դեռ կա հաճախորդին ծառայություն մատուցելու անհրաժեշտություն։ Hirebee -ն կպահպանի և կօգտագործի այս Անձնական տվյալներն իր իրավական պարտավորությունների կատարման, վեճերի կարգավորման և պայմանագրերի գործադրման անհրաժեշտությամբ։
Եթե չեք ցանկանում ստանալ նամակներ կամ այլ հաղորդագրություններ մեզնից, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ privacy@hirebee.ai էլ․ հասցեով կամ հետևել բաժանորդագրության չեղարկման հրահանգներին յուրաքանչյուր առաջխաղացման նամակում։ Խնդրում ենք հաշվի առնել, որ եթե չեք ցանկանում մեզնից ստանալ իրավական ծանուցումներ, ինչպիսին այս Գաղտնիության քաղաքականությունն է, այնուամենայնիվ այս իրավական ծանուցումները կարգավորելու են Ձեր կողմից Կայքի օգտագործման գործողությունները և Դուք պատասխանատու եք վերանայելու փոփոխությունների մասին ծանուցող այս իրավական հաղորդագրությունները։
8) Փոփոխություններ Գաղտնիության քաղաքականությունում
Ժամանակ առ ժամանակ հնարավոր են բարելավումներ Գաղտնիության քաղաքականությունում։ Մեր կողմից հավաքագրված տեղեկատվության օգտագործումը կարգավորվում է Գաղտնիության քաղաքականությամբ, որը գործում է տեղեկատվության օգտագործման ժամանակ։ Եթե մեր կողմից իրականցվեն էական փոփոխություններ, մենք ձեզ կտեղեկացնենք էլ․ նամակի միջոցով (ուղարկելով Ձեր հաշվին կցված էլ․ հասցեին) կամ Կայքում ծանուցման միջոցով նախապես մինչև փոփոխության ուժի մեջ մտնելը։ Մենք խրախուսում ենք պարբերաբար վերանայել էջը մեր գաղտնիության գործընթացների մասին վերջին տեղեկություններին ծանոթանալու համար։
Հասանելիություն
Դուք իրավունք ունեք հարցում անելու վերջին 12 ամիսների ընթացքում մեր կողմից հավաքագրված տվյալների և Ձեր անձնական տվյալների օգտագործման մասին։ Ի պատասխան, մենք ձեզ կտրամադրենք հետևյալ տեղեկատվությունը՝
- ձեր մասին հավաքագրված անձնական տվյալների կատեգորիաները,
- Անձնական տվյալների հավաքագրման աղբյուրների կատեգորիաները,
- ձեր անձնական տվյալների հավաքագրման կամ վաճառքի բիզնես կամ առևտրային նպատակը,
- Երրորդ կողմի կատեգորիաները, որոնց հետ մենք կիսել ենք Ձեր Անձնական տվյալները,
- ձեր Անձնական տվյալների մասին հավաքագրված առանձին բաժիններ։
Եթե Դուք տրամադրել եք ձեր անձնական տվյալները որևիցե Երրորդ կողմի վերջին 12 ամիսների ընթացքում բիզնես նպատակի համար, մենք կնույնականացնենք Անձնական տվյալների կատեգորիաները երրորդ կողմի ստացողի մոտ առկա տվյալների յուրաքանչյուր կատեգորիայի հետ։ Եթե մենք վաճառել ենք ձեր անձնական տվյալները վերջին 12 ամիսների ընթացքում, մենք կնույնականացնենք Անձնական տվյալների կատեգորիաները երրորդ կողմի ստացողի, ում վաճառվել են այդ տվյալները, յուրաքանչյուր կատեգորիայի հետ։
Ձեր իրավունքների կիրառում
Վերոնշյալ իրավունքների կիրառման համար անհրաժեշտ է մեզ ուղարկել հարցում, որը (1) պարունակում է բավարար տեղեկատվություն ձեր և Անձնական տվյալների նույնականացման համար, (2) նկարագրում է ձեր հայցը բավականին մանրամասն՝ թույլ տալով հասկանալ, գնահատել և պատասխանել վերջինիս։ Այն հարցումը, որը կհամապատասխանի վերոնշյալ երկու չափանիշներին, կհամարվի «Վավեր հարցում»։ Մենք հնարավոր է չպատասխանենք այն հարցումներին, որոնք չեն համապատասխանում վերոնշյալ չափանիշներին։ Մենք միայն կօգտագործենք Վավեր հարցմամբ ուղարկված անձնական տվյալները ձեր նույնականությունը ճանաչելու և հարցումը լիարժեք կատարելու համար։ Վավեր հարցում ուղարկելու համար հաշիվ ունենալու որևէ անհրաժեշտություն չկա։
Մենք կաշխատենք պատասխանել ձեր Վավեր հարցմանը այն ստանալուց հետ 45 օրվա ընթացքում։ Մենք չենք գանձելու որևէ գումար Վավեր հարցում ուղարկելու համար, եթե ձեր Վավեր հարցումը չափազանց ծավալուն չէ, պարբերական բնույթ չի կրում, կամ ակնհայտորեն անհիմն չէ։ Եթե մենք համարենք, որ ձեր Վավեր հարցումը ենթադրում է վճար, մենք ձեզ կտեղեկացնենք վճարի մասին և նախքան հարցման կատարումը կմեկնաբանենք որոշումը։
Դուք կարող եք ուղարկել ձեր Վավեր հարցումը՝ կիրառելով հետևյալ մեթոդները՝
- Գրել էլ․ նամակ privacy@hirebee.ai էլ․ հասցեին։
Դուք կարող եք նաև լիազորել գործակալին («Լիազորված գործակալ») ձեր անունից կիրառելու ձեր իրավունքները։ Այս նպատակով անհրաժեշտ է Լիազորված գործակալին տրամադրել գրավոր լիազորագիր, որի պատճենը կպահանջվի մեր կողմից, եթե Լիազորված գործակալը Ձեր անունից ցանկանա հարցում կատարել։
9) Կալիֆոռնիայի բնակիչներ
Ըստ Կալիֆոռնիայի Քաղաքացիական օրենսգրքի 1798.83-1798.84 բաժինների, Կալիֆոռնիայի բնակիչները լիազորված են կապ հաստատելու մեզ հետ կանխելու Անձնական տվյալների տրամադրումը երրորդ կողմին այդ կողմի ուղիղ մարքեթինգային նպատակների համար։ Նման հարցում ուղարկելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ privacy@hirebee.ai էլ․ հասցեով:
10) ԵՄ բնակիչներ
Եթե Դուք Եվրոպական միության («ԵՄ»), Մեծ Բրիտանիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի կամ Իսլանդիայի բնակիչ եք, ձեր Անձնական տվյալների հետ կապված Դուք ունեք լրացուցիչ իրավունքներ համաձայն ԵՄ Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի («GDPR»), ինչպես նշված է ստորև։
10-րդ բաժնի համար մենք օգտագործում ենք «Անձնական տվյալ» տերմինները և «կիրառում ենք» այն, ինչպես սահմանված է GDPR-ում, բայց «Անձնական տվյալ» սովորաբար նշանակում է այնպիսի տեղեկատվություն, որը կարող է օգտագործվել անհատապես անձին ճանաչելու համար, իսկ «կիրառում» տերմինը տարածվում է այն գործողությունների վրա, որոնք կարող են իրականացվել տվյալների հետ, ինչպիսիք են հավաքագրումը, կիրառումը, պահպանումը կամ տրամադրումը այլ կողմի։ Hirebee Inc.-ը և կից կազմակերպությունները կլինեն Կայքի օգտագործման ընթացքում հասանելի դարձած Ձեր անձնական տվյալների վերահսկողը։
Անհրաժեշտության դեպքում այս 10-րդ բաժինը նախատեսված է լրացնելու, այլ ոչ թե փոխարինելու Գաղտնիության քաղաքականության այլ դրույթներ։ Եթե առկա են հակասություններ այս բաժնի և Գաղտնիության քաղաքականության այլ դրույթների միջև, քաղաքականությունը կամ այն մասը, որն ավելի է հակված պաշտպանելու ձեր անձնական տվյալները, այս հակադրության մասով առաջնային կհամարվի։ Եթե առկա են հարցեր այս բաժնի հետ կապված կամ, թե հետևյալ նշվածներից որոնք են կիրառելի ձեզ համար, կարող եք կապ հաստատել մեզ հետ privacy@hirebee.ai էլ․ հասցեով։ Հաշվի առեք նաև, որ մենք հնարավոր է կիրառենք մեր հաճախորդների օգտատերերի կամ աշխատակիցների Անձնական տվյալները կապված մեր հաճախորդներին ծառայությունների մատուցման հետ։ Այս դեպքում մենք հանդես ենք գալիս որպես Անձնական տվյալների կիրառող։ Եթե մենք ձեր Անձնական տվյալների կիրառողն ենք (այսինքն, ոչ թե վերահսկողը), խնդրում ենք կապ հաստատել վերահսկող կողմի հետ այս տվյալների հետ կապված Ձեր իրավունքների հարցը կարգավորելու համար։
Ինչ անձնական տվյալներ ենք մենք հավաքագրում ձեզնից և ինչպես ենք այն օգտագործում
Կարող եք նայել Բաժին 2-ը՝ Ինչ տեղեկատվություն է Hirebee -ն հավաքագրում, և Բաժին 3-ը՝ Ինչպես ենք մենք օգտագործում Ձեր անձնական տվյալները։
Ինչ հիմունքներով ենք մենք արդարացնում Ձեր անձնական տվյալների մշակումը
Մենք միայն մշակում ենք Ձեր անձնական տվյալներն այն դեպքում, եթե ունենք օրինական հիմքեր այդ ամենի համար։ Մշակման համար օրինական հիմքեր են հանդիսանում համաձայնությունը, պայմանագրային անհրաժեշտությունը և մեր «լեգիտիմ շահերը» կամ այլոց լեգիտիմ շահերը, ինչպես նկարագրված է ստորև, և կախված ներառված Անձնական տվյալներից և հատուկ համատեքստից, որում և հավաքագրվում են այդ տվյալները։ Hirebee-ի կողմից տվյալների մշակման արդարացումը հիմնավորված է հետևյալ իրավական հիմքերով՝
Պայմանագրի կատարում: Մշակումն անհրաժեշտ է պայմանագիրը գործադրելու կամ քայլեր ձեռնարկելու պայմանագրային հարաբերություններ ստեղծելու ուղղությամբ՝ հաշվի առնելով ձեր հարցումը։ Երբ մենք մշակում ենք տվյալները՝ ելնելով պայմանագրային անհրաժեշտությունից, Ձեր կողմից Անձնական տվյալների տրամադրման ձախողումը կարող է հանգեցնել Կայքի որոշ գործիքների, որոնք պահանջում այդ տվյալները, օգտագործման անհնարինության։ Այդ տվյալներն են, օրինակ, անուն, էլ․ հասցե, հասցե և հեռախոսահամար։
Մեր լեգիտիմ շահերը։ Մշակումը կատարվում է՝ ելնելով մեր լեգիտիմ շահերից, որոնք ենթակա են ձեր շահերին և հիմնական իրավունքներին։ Մեր լեգիտիմ շահերից բխող կիրառելի տվյալներն օգտագործվում են բիզնես գործունեություն վարելու և զարգացնելու համար, ինչպիսիք են մեր հաճախորդների հետ հարաբերությունների զարգացումը և պահպանումը, բիզնեսի, պրոդուկտների և ծառայությունների գործումը և բարելավումը, մեր պրոդուկտների և ծառայությունների մարքեթինգը, հաճախորդների աջակցման ապահովումը, կեղծիքից կամ անվտանգության սպառնալիքներից պաշտպանումը, իրավական պարտավորությունների կատարումը և կորպորատիվ փոխանցումների իրականացումը։ Օրինակները ներառում են՝ անուն, էլ․ հասցե, հասցե, հեռախոսահամար, բովանդակություն և Ձեր մասին տեղեկատվություն, որոնք ավտոմատ կերպով հավաքագրվում են, երբ Դուք օգտագործում եք Կայքը ինչպես նշված է վերևում։
Համապատասխանություն օրենքին։ Մշակումն անհրաժեշտ է մեր կողմից համապատասխան իրավական պարտավորությունների կատարման համար։
Ձեր համաձայնությամբ: Դուք համաձայնվել եք մշակման համար (օրինակ, ուղիղ մարքեթինգի նպատակներով տվյալների օգտագործման համար կարող է տեղական օրենքը պահանջել ստանալ նախնական համաձայնություն ձեզնից)։
Պաշտպանել մեր իրավունքները, պաշտպանել կենսական շահերը։ Մշակումն անհրաժեշտ է իրավական պահանջների կամ իրավունքների հաստատման, գործադրման կամ պաշտպանության համար կամ պաշտպանելու ձեր կամ այլ անձանց կենսական շահերը։
Ինչպես և ում հետ ենք մենք կիսում ձեր անձնական տվյալները։
Կարդացե՛ք Բաժին 4-ը՝ Ում հետ ենք մենք կիսում Ձեր անձնական տվյալները բիզնես նպատակներով։
Ինչ իրավունքներ ունեք կապված ձեր անձնական տվյալների հետ։
Դուք ունեք որոշակի իրավունքներ ձեր Անձնական տվյալների հետ կապված՝ ներառյալ ստորև նշվածները։ Այս իրավունքների մասին ավելին տեղեկանալու համար կարող եք գրել էլ․ նամակ privacy@hirebee.ai էլ․ հասցեին։ Խնդրում ենք հաշվի առնել, որ այն դեպքում, եթե հարցումը խիստ անիրագործելի կամ ոչ նշանակալից է, վտանգում է այլոց իրավունքները, կամ չի պահանջվում օրենքով, մենք չենք կարող լիարժեք կատարել, որի մասին մենք ձեզ կտեղեկացնենք։ Որոշ դեպքերում հնարավոր է հավելյալ տվյալների տրամադրման անհրաժեշտություն նույնականացնելու Ձեր ինքնությունը և ձեր հարցման բնույթը։
Հատուկ նկատառում Hirebee հարթակի միջոցով Hirebee-ի կողմից մշակված Անձնական տվյալների մասին
Եթե Hirebee-ն հավաքագրել է կամ մշակել է Անձնական տվյալներ Hirebee հաճախորդների կողմից Hirebee հարթակի օգտագործման ընթացքում, Դուք պետք է կապ հաստատեք այդ հաճախորդի հետ՝ որպես իրավասու կողմ, Ձեր անձնական տվյալների նկատմամբ ձեր իրավունքները գործադրելու համար։
Հասանելիություն: Դուք կարող եք հարցում անել մեզ Ձեր անձնական տվյալների մասին և հայցել այդ տվյալների պատճենը։
Ուղղում: Եթե դուք հավատացած եք, որ ցանկացած Անձնական տվյալ, որը մենք պահպանում ենք մեզ մոտ, սխալ է կամ ոչ լիարժեք, Դուք կարող եք պահանջել, որպեսզի մենք շտկենք կամ հավելենք այդ տվյալները։
Հեռացում: Դուք կարող եք հարցում անել մեզ մեր համակարգից հեռացնելու ձեր անձնական տվյալների մասին տեղեկատվությունը մասամբ կամ ամբողջությամբ։
Համաձայնության չեղարկումը: Եթե մենք մշակում ենք Ձեր անձնական տվյալները՝ հիմք ընդունելով Ձեր համաձայնությունը (ինչպես նշված էր այս տվյալների հավաքագրման ժամանակ), Դուք իրավունք ունեք չեղարկելու ձեր համաձայնությունը ցանկացած ժամանակ։ Խնդրում ենք հաշվի առնել, որ եթե կիրառեք այս իրավունքը, ապա այնուհետև ստիպված եք լինելու Ձեր անձնական տվյալների օգտագործման կամ այլ կողմին տրամադրման յուրաքանչյուր դեպքի ժամանակ առանձին համաձայնություն տրամադրել, եթե այդպիսի օգտագործումը կամ բացահայտումն անհրաժեշտ է Կայքի բոլոր կամ մասնակի հնարավորություններից օգտվելու համար։
Դյուրակիրություն: Դուք կարող եք ցանկացած ժամանակ հարցում անել և ձեռք բերել ձեր Անձնական տվյալների պատճենը համակարգչի կողմից ընթեռնելի ձևաչափով։ Դուք կարող եք նաև պահանջել, որ մենք փոխանցենք տվյալները մեկ այլ վերահսկողի, որը տեխնիկապես իրագործելի է։
Առարկություն: Դուք կարող եք կապ հաստատել մեզ հետ որոշակի նպատակներով ձեր անձնական տվյալների օգտագործման հետ կապված առարկություններով։ Այդ նպատակներից կարող է լինել ուղիղ մարքեթինգը։
Մշակման սահմանափակում: Դուք կարող եք խնդրել մեզ սահմանափակելու ձեր Անձնական տվյալների մշակումը։
Բողոքարկման դիմումի իրավունք: Դուք իրավունք ունեք բողոք-դիմում ներկայացնելու ձեր երկրի կամ ԵՄ անդամ պետության լիազոր վերահսկիչ մարմնին ձեր Անձնական տվյալների հետ կապված Hirebee-ի գործողությունների վերաբերյալ։
Անձնական տվյալների տեղափոխում
Կայքը տեղակայված է և գործում է ԱՄՆ-ում («ԱՄՆ») Hirebee-ի և իր մատակարարների միջոցով, և եթե դուք չեք բնակվում ԱՄՆ-ում, ԱՄՆ օրենքները կարող են տարբերվել ձեր բնակության վայրի օրենքներից։ Օգտագործելով Կայքը՝ Դուք ճանաչում եք, որ ձեր մասին Անձնական տվյալները, անկախ այն հանգամանքից, թե արդյոք ձեր կողմից են տրամադրվել, թե երրորդ կողմից, տրամադրվել են Hirebee -ին ԱՄՆ-ում և կտեղակայվեն ԱՄՆ սերվերների վրա, և Դուք լիազորում եք Hirebee -ին փոխանցելու, պահպանելու և մշակելու ձեր տեղեկատվությունը ԱՄՆ-ում և հնարավոր է նաև այլ երկրներում։ Դուք սույնով համաձայնվում եք տեղափոխել Ձեր տվյալները ԱՄՆ, որը կարող է ենթարկվել նաև այլ միջազգային փոխանցումների ըստ հետևյալ երաշխիքների (I) տվյալների մշակման պայմանագիր, որը ներառում է ԵՀ կողմից հրապարակված տվյալների պաշտպանության ստանդարտ դրույթներ, որի պատճենը կարող եք ձեռք բերել այստեղից՝ https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/?uri=celex%3A32010D0087 , (II) տվյալների պաշտպանության համար պարտադիր կորպորատիվ կանոններ, որոնք համաձայնեցված են GDPR-ի պահանջների հետ (III) ԵՀ-ի կողմից կնքված ոլորտին կամ տեխնոլոգիային առնչվող ընթացակարգերի օրենսգրքին համապատասխանություն։
11) Հարցեր կամ մտահոգություններ
Եթե ունեք որևէ հարցեր կամ մտահոգություններ Գաղտնիության քաղաքականության հետ կապված, ուղարկեք մեզ մանրամասն նամակ privacy@hirebee.ai էլ․ հասցեին: Մենք կօգտագործենք մեր բոլոր ջանքերը ձեր խնդիրները կարգավորելու համար։